Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Զորացրված զինծառայողների զինգրքույկներում անվավեր ճանաչված գրառումները զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքն են. ԼՂՀ ՊՆ

Զորացրված զինծառայողների զինգրքույկներում անվավեր ճանաչված գրառումները զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքն են. ԼՂՀ ՊՆ
01.02.2017 | 14:27

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել զորացրված զինծառայողների զինգրքույկներում անվավեր ճանաչված գրառումների վերաբերյալ։

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում:


Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ այնուհետև անվավեր ճանաչված գրառումներին, ապա դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով. ասված է ԼՂՀ ՊԲ-ի տարածած հաղորդագրության մեջ։
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին հորդորում է այսուհետ տվյալ թեման չդարձնել ավելորդ շահարկման առարկա, իսկ այն զորացրված զինծառայողները, ովքեր ունեն պարզաբանման կարիք, դիմեն հետևյալ հեռախոսահամարով՝ 28-08-23»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ